Գերմանացի լեգենդար նախկին խաղացող Լոթար Մատաուսը կարծում է, որ «Բավարիան» պետք է մտածի ավագին փոխելու մասին։ Ներկայումս 38-ամյա Մանուել Նոյերը կրում է ավագի թեւկապը։
Ըստ Լեգենդի, ակումբը պետք է Ջոշուա Կիմմիխին նշանակի որպես ավագ:
«Ինչո՞ւ Ջոշուայի համար լրացուցիչ խթան չստեղծել պայմանագիրը երկարաձգելու համար: Միաժամանակ Գերմանիայի և «Բավարիայի» ավագ լինելը պատմական արտոնություն է և պատիվ կլինի նրա համար։
Ղեկավարությունն ու Վենսան Կոմպանին պետք է մտածեն մոտ ապագայում Կիմմիխին ավագ նշանակելու մասին՝ չնայած թիմում Նոյերի ու Մյուլերի առկայությանը։ Ես սա ասում եմ Մանուելի և Թոմասի հանդեպ հարգանքով»,- Մատաուսի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն: Հիշեցնենք, որ Ջոշուա Կիմմիչի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է այս ամառ։