«Ատալանտայի» կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել իսպանական գրանդի կազմում

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Էդերսոն Լոուրենսոյին ձեռք բերելու տարբերակը։

Ըստ As-ի՝ մադրիդցիները կարող են պայմանագիր կնքել «Ատալանտայի» կիսապաշտպանի հետ, եթե չկարողանան պայմանավորվել «Սոսյեդադի» հետ Մարտին Սուբիմենդիի տրանսֆերի հարցում։

«Բերգամասկերը» պատրաստ են վաճառել Էդերսոնին, եթե շահավետ առաջարկ լինի, պոտենցիալ տրանսֆերային գումարը կարող է կազմել մինչև 60 միլիոն եվրո:

Նշվում է, որ ամռանը «Ատալանտան» մերժել էր Էդերսոնի համար մի քանի առաջարկ, մասնավորապես, «Ատլետիկոն» պատրաստ էր բրազիլացու համար վճարել 55 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը հետաքրքրում է նաև «Մանչեսթեր Սիթիին» և «Մանչեսթեր Յունայթեդին»: