Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, բրազիլացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ատլետիկոն»:
Նշվում է, որ գործարքը հնարավոր է միայն Տոմa Լեմարի հեռանալու դեպքում։ 28-ամյա Արթուրը, ով հայտնի է «Բարսելոնայի» կազմում իր ելույթներով, այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի եկել։
Բրազիլացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, գնահատվում է հինգ միլիոն եվրո։