«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը կիսվել է Անգլիայի լիգայի գավաթի 1/2 եզրափակչի «Թոթենհեմի» հետ հանդիպումից իր սպասելիքներով։ Խաղը կկայանա այսօր՝ հունվարի 8-ին։
Նախկինում «Լիվերպուլը» 6։3 հաշվով հաղթել էր «Թոթենհեմին» 2024 թվականի դեկտեմբերի 22-ին կայացած Անգլիայի առաջնության խաղում։
«Երկու թիմերն այնպիսի հստակ խաղաոճ ունեն, որ, կարծում եմ, շատերը ակնկալում են, որ նորից նման բան կտեսնեն: Նրանք ունեն իրենց ինքնությունը, մենք՝ մերը, և երկու թիմերն էլ փորձում են միմյանց պարտադրել այս ինքնությունը։
Երկու շաբաթ առաջ արտագնա խաղում մենք կարողացանք ցուցադրել մեր անհատականությունը։ Բայց խաղի ընթացքում հաստատ կային պահեր, որտեղ նրանք ցույց տվեցին, թե որքան լավ թիմ են: Մեր դեմ երեք գոլ խփելը ևս լավ արդյունք է։ Գիտեմ, որ այս խաղում մենք վեց գոլ խփեցինք, բայց առայժմ քչերին է հաջողվել երեք գոլ խփել մեր դեմ»,- Սլոտի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։