«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է թիմի 22-ամյա հարձակվող Ամադոմ Դիալոյի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:

Ըստ աղբյուրի՝ բանակցությունները մոտ են ավարտին, շուտով Ամադը նոր պայմանագիր կստորագրի։

Դիալոն իր նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նշել է 2021 թվականի փետրվարի 18-ին։

Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում 28 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» կազմում՝ դառնալով 6 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ: