«Միլանի» խորհրդական Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է ակումբի հաղթանակը Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում։
«Միլանը» 3։2 հաշվով հաղթեց «Ինտերին»։
«Նախքան որևէ բան ասելը, ուզում եմ շնորհավորել մարզչին և ակումբի անձնակազմին։ Նրանք մի քանի օրվա ընթացքում հիանալի աշխատանք են կատարել։
Շնորհավորում եմ ֆուտբոլիստներին։ Նրանք այս գավաթը նվաճեցին քրտինքով, անձնազոհությամբ և հաղթելու ցանկությամբ։ Երբ թիմը հաղթելու նման կամք ունի, դժվար է պարտվել։
Այժմ մենք վերադառնում ենք Իտալիա, վերցնում ենք այս մտածելակերպը մեզ հետ, միավորներ հավաքում, որպեսզի լինենք այնտեղ, որտեղ պետք է լինենք»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Milan News-ը։