«Թոթենհեմը» երկարաձգել է պայմանագիրը Հյոն Մին Սոնի հետ

«Թոթենհեմը» երկարաձգել է պայմանագիրը թիմի ավագ Հյոն Մին Սոնի հետ։

Ինչպես հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը, ակումբն ակտիվացրել է պայմանագիրը երկարաձգելու տարբերակը, նոր համաձայնագիրը ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա ամառ։

32-ամյա հարավկորեացի հարձակվողը «Թոթենհեմ» է տեղափոխվել 2015 թվականին Լևերկուզենի «Բայերից»՝ 30 միլիոն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում լոնդոնյան ակումբի առաջատարն Պրեմիեր Լիգայում անցկացրել է 17 հանդիպում, դարձել հինգ գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։