«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում «Միլանից» կրած պարտությունը (2։3)։
«Նախ, շնորհավորում եմ «Միլանին», նրանք մինչև վերջ պայքարեցին և հաղթեցին։ 2:0 հաշվով մենք հաղում էինք, պետք է ավելի լավ վերահսկեինք խաղը։ Երբ հաշիվը 2։1 էր, մենք շատ հնարավորություններ ունեցանք, բայց մրցակցի դարպասապահը անհավանական էր։
Սա ցավալի պարտություն է, ցավ է պատճառում այս պարտությունը իմ թիմին։ Մենք 18 օրում 6 հանդիպում ենք անցկացնում, և պետք է ամեն ինչ նորից սկսել։
«Միլանը» կո՞շտ ճնշում գործադրեց․ Ոչ, ես մեծ ճնշում չեմ տեսել։ Առաջին խաղակեսում մենք կարող էինք շատ ավելի լավ խաղալ, բայց հետո փոխարինումներն իրենց ազդեցությունն ունեցան։ Նրանք խաղադաշտ դուրս բերեցին լավ ֆուտբոլիստների, մենք ակնհայտորեն պետք է ավելի լավ գործեինք։
Պետք է արժանին մատուցենք հակառակորդ թիմին։ Երկու գնդակի առավելություն ունենալուց հետո վերադառնալը հեշտ չէ։ Սրանք ակնհայտորեն մեր սխալներն էին»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։