«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան մեծ հավանականությամբ կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։
Ինչպես հայտնում է Il Messaggero-ն, կողմերը մոտ են համաձայնագրի երկարաձգմանը, որի մասին ակնկալվում է, որ կհայտարարվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Հենց արգենտինացի ֆուտբոլիստի շուրջ է ակումբը պլանավորում թիմ կառուցել առաջիկա տարիներին։
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում «Ռոմայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Դիբալայի գործող համաձայնագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։