Մադրիդի «Ռեալը» հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կարող են մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ «Մալյորկայի» դեմ խաղում։
Կարևոր է նշել, որ թիմի կազմում ընդգրկվել է պաշտպան Դավիդ Ալաբան, ով չի խաղացել մոտ 13 ամիս։ Ավստրիացի ֆուտբոլիստը երկար ժամանակ ապաքինվում էր ծնկի վնասվածքից։
«Ռեալի» կազմն այսպիսի տեսք ունի՝ Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես; Դավիդ Ալաբա, Լուկաս Վասկես, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռուդիգեր, Ֆերլան Մենդի, Ռաուլ Ասենսիո, Ագուադո, Լորենցո; Ջուդ Բելինգհեմ, Էդուարդո Կամավինգա, Ֆեդերիկո Վալվերդե, Լուկա Մոդրիչ, Օրելիեն Չուամենի, Արդա Գյուլեր, Դանի Սեբալյոս – Վինիսիուս Ժունիոր, Ռոդրիգո, Էնդրիկ, Բրահիմ Դիաս, Յանյես։
Հինգշաբթի օրը՝ հունվարի 9-ին, Սաուդյան Արաբիայում կկայանա «Ռեալ Մադրիդ»-«Մալյորկա» հանդիպումը։