Նունու Մենդեշը՝ անգլիական գրանդի գլխավոր տրանսֆերային թիրախը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է, որ իր թիմում տեսնել «Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Նունու Մենդեշին։

Ինչպես հայտնում է լրագրող Ջեյսոն Բերտը սոցցանցերում, պորտուգալացի մարզիչը հույս ունի, որ 22-ամյա ֆուտբոլիստն իր գլխավորությամբ կդառնա ակումբի առաջին ձեռքբերումը։ «Կարմիր սատանաները» շարունակում են պնդել ձմռանը տրանսֆերի մասին, սակայն հունվարին գործարքն ավարտին հասցնելը դժվար կլինի։ ՊՍԺ-ն մտադիր է ֆուտբոլիստին պահել առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը։

Մենդեշը ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը Լիսաբոնի «Սպորտինգից» 38 միլիոն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում պորտուգալացին փարիզցիների կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։