Գերմանիայի հավաքականի և «Վեսթ Հեմի» հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։
Ինչպես հայտնում է Calciomercato.com-ը, «Յուվենտուսը» հետաքրքրված է գերմանացու ծառայություններով։ Նշվում է, որ «Յուվենտուսի» բյուջեն թույլ չի տա լիարժեք տրանսֆեր ձմռանը։
31-ամյա գերմանացին Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է ընդամենը 9 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։