Նոր տեղեկություն Ֆեդերիկո Կիեզայի ապագայի վերաբերյալ

«Լիվերպուլի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի միանա «Նապոլիին»: Այս մասին հայտնում է Scores365-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» մտադիր չէ ձմռանը 27-ամյա իտալացուն վարձավճարով բաց թողնել «Նապոլի», չնայած այն բանին, որ հույսը չի դնում ֆուտբոլիստի վրա։ Կիեզան մերսիսայդցիների խաղացող է դարձել անցյալ ամառ:

Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդամենը չորս խաղի եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Կիեզայի գործող աշխատանքային պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: Transfermarkt պորտալի մասնագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 22 միլիոն եվրո։