«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ աստղը կարող է տեղափոխվել «Չելսի»

Կիսապաշտպան Կոբի Մայնուն տեսանելի ապագայում կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:

Եթե ​​19-ամյա ֆուտբոլիստը որոշի հեռանալ հարազատ ակումբից, ապա նրա հետ պայմանագիր կնքելու համար պայքարում ֆավորիտը կլինի «Չելսին»։

Այս մասին հայտնում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով Daily Mail-ի լրագրող Քրիս Ուիլերին։ 2024/2025 մրցաշրջանում Մայնուն մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 17 պաշտոնական հանդիպման։

Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Կոբիին գնահատում են 55 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: