«Մանչեսթեր Յունայթեդը» նոր տրանսֆերային թիրախ ունի

«Բրենթֆորդի» վինգեր Բրայան Մբումոն կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»: Հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է այս ձմռանը Մբումոյի տեղափոխությամբ:

Նշվում է, որ անգլիական գրանդը պատրաստ է 25-ամյա կամերունցու համար վճարել մոտ 52 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Մբումոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Վինգերի գործող պայմանագիրը «Բրենթֆորդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:

Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո: