«Մանչեսթեր Սիթին» ձգտում է ուժեղացնել կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Անգլիայի գործող չեմպիոնները պնդում են Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» հարձակվող Օմար Մարմուշին ձեռք բերելու գործարքի շուրջ։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա Մարմուշի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթիի» համար կարժենա մոտավորապես 50 միլիոն ֆունտ (մոտ 60 միլիոն եվրո):
2024/2025 մրցաշրջանում Օմար Մարմուշն անցկացրել է 24 պաշտոնական հանդիպում, որոնցում գործընկերների կազմում դարձել է 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
«Մանչեսթեր Սիթին» այժմ զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը: