«Ասթոն Վիլայի» հարձակվող Ջոն Դյուրանը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Կատալոնական թիմի ներկայացուցիչները ուշադիր հետևում են 21-ամյա ֆուտբոլիստի զարգացմանը։
Լրագրող Տոնի Խուանմարտիի խոսքով՝ կոլումբիացին ներկայումս կատալոնական գրանդի կողմից դիտարկվող թեկնածուներից մեկն է։ «Ասթոն Վիլան» հարձակվողին գնահատում է 60-70 միլիոն եվրո, ինչը կարող է խնդիր լինել «Բարսելոնայի» համար։
Ընթացիկ մրցաշրջանում Ջոն Դյուրանը 26 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը անգլիական թիմի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը։