Ժոան Լապորտան, Հանս-Դիտեր Ֆլիկը և Դեկուն հանդիպել են, որպեսզի քննարկեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում սպասվող տրանսֆերները

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը պետք է նոր ձախ եզրային հարձակվող ձեռք բերի։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ժոան Լապորտան, Հանսի Ֆլիկը և Դեկոն խոստովանել են, որ ոչ Ռաֆինյան, ոչ Ֆերմին Լոպեսը չեն կարողանում լիովին հաղթահարել թիմի ձախ եզրայինի դերը։

Հիշեցնենք, որ 19 տուրերի արդյունքներով կատալոնական թիմը զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։

Չեմպիոնների լիգայի վեց տուրի արդյունքներով Բարսելոնան երկրորդ տեղում է։ Հաջորդ հանդիպումը կապույտ նռնաքարերը կանցկացնեն արտագնա՝ հունվարի 8-ին Իսպանիայի Սուպերգավաթի 1/2 եզրափակչի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։