Ջեյմի Կարագերը Մադրիդի «Ռեալին» մեղադրել է «Լիվերպուլի» վրա ճնշում գործադրելու մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մերսիսայդցիները հունվարին մերժել են Մադրիդի «Ռեալի»՝ մոտ 15 միլիոն եվրոյի չափով Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը։
Մադրիդի «Ռեալը» վատն է Ինձ դուր չի գալիս, որ նրանք առաջարկն արել են Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի համաձայնությամբ կամ նրա գործակալի խնդրանքով։
Որովհետև նրանք չէին անի առաջարկը, քանի դեռ իրենց չասեին, որ դա անեն: Բայց բոլորը գիտեն, որ «Լիվերպուլն» այնուամենայնիվ կհրաժարվի, ուրեմն ինչի՞ եք փորձում հասնել: Ինչու՞ եք աղմուկ բարձրացնում:
«Լիվերպուլը» հունվարին չի վաճառի Տրենտին, քանի որ պայքարում է տիտղոսի համար: Միամիտ չլինենք։ Մեր օրերում ոչ ոք առաջարկ չի անում առանց խաղացողի հետ քննարկելու»,- ասել է «Լիվերպուլի» նախկին խաղացողը Գարի Նևիլի փոդքաստում: