Հայտնի է՝ կմասնակցի՞ Լամին Յամալը «Ատլետիկի» դեմ հանդիպմանը

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը «Ատլետիկի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի առաջիկա խաղում առաջին րոպեներից դուրս կգա խաղադաշտ։ Այս մասին հայտնում է հայտնի լրագրող Ջավի Միգելը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 17-ամյա ֆուտբոլիստը լիովին ապաքինվել է և պատրաստ է խաղադաշտում անցկացնել մոտավորապես 70-75 րոպե։

Ընթացիկ մրցաշրջանում Յամալը մասնակցել է 21 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, դարձել 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ «Ատլետիկ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 8-ին։