«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից։
Ըստ Fichajes-ի՝ կատալոնացիները դե Յոնգի վաճառքից ակնկալում են 50-60 մլն եվրո վաստակել։ Ֆուտբոլիստի վաճառքով «Բարսելոնան» հույս ունի բարելավել իր ֆինանսական վիճակը։
Այս մրցաշրջանում 27-ամյա Դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի գործող համաձայնագիրը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։