Հայտնի է, թե ինչ է սպառնում «Մանչեսթեր Սիթին» դատական գործում մեղավոր ճանաչվելու դեպքում

«Մանչեսթեր Սիթին» սպասում է իր գործով դատավճռին՝ ենթադրյալ ֆինանսական խախտումների պատճառով:

Ֆուտբոլային ֆինանսների փորձագետ Կիրան Մագուայրը կիսվել է իր մտքերով այն մասին, թե ինչ կարող է սպառնալ Անգլիայի գործող չեմպիոններին:

«Քաղաքայինների գործով իրականում երեք մեղադրանք կա։ 115-րդ կետը չկա: Եթե ​​«Մանչեսթեր Սիթին» մեղավոր ճանաչվի, ապա նրանց սպասվում է հսկայական միավորների կորուսը: Նրանք չեն իջեցվի Չեմպիոնշիփ, քանի որ Պրեմիեր լիգան և Անգլիայի ֆուտբոլի լիգան անկախ մարմիններ են:

EFL-ը պարտավոր չէ ընդունել դրանք։ Այսպիսով, մենք կարող էինք տեսնել 60-ից 100 միավորի նվազեցում» ասել է փորձագետ Կիրան Մագուայրը