Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է, թե ինչ է իրեն դուր գալիս «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է, թե ինչ է իրեն դուր գալիս թիմում։

«Ինձ ամենաշատը տպավորում է և ինձ ամենաշատը դուր է գալիս ֆուտբոլիստների միջև կապը, մենք հիանալի մթնոլորտ ունենք, ճիշտ մտածելակերպ։ Տղաները սիրում են ֆուտբոլ խաղալ։ Ֆուտբոլիստների հետ շփվե՞լ։ Երբեմն մարզչական շտաբը խոսում է ինչ-որ մեկի հետ առանձին, երբեմն էլ՝ ամբողջ թիմի հետ։

Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նպատակ ենք մենք հետապնդում։ Ինձ դուր է գալիս, որ հիմա ֆուտբոլիստները ամաչկոտ չեն և կարող են իրենք գալ զրույցի»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barça One-ը։

Հիշեցնենք, որ 19 տուրից հետո «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է։