Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, թե որտեղ կարող է կարիերան շարունակել Մարկուս Ռեշֆորդը

Ակնհայտ է, որ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում գրել է, որ այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Միլանը» և Դորտմունդի «Բորուսիան», պայմաններ են առաջարկել հնարավոր գործարքի համար:

Միաժամանակ նշվում է, որ այս շաբաթ Ռեշֆորդի հետ կապ է հաստատել թուրքական «Գալաթասարայը»։ Սակայն այս պահին 27-ամյա անգլիացի ֆուտբոլիստը նախընտրում է եվրոպական թոփ-5 առաջնությունների ակումբները։

Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները Մարկուս Ռեշֆորդին գնահատում են 55 միլիոն եվրո: