«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ներուժը։ Նա բրիտանացուն անվանել է հսկայական տաղանդ ու կանխատեսել, որ կիսապաշտպանը կնվաճի «Ոսկե գնդակը»։
«Ջուդ Բելինգհեմը հսկայական տաղանդ է, նա կարող է նվաճել «Ոսկե գնդակը», – Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Բելինգհեմը ստացել է Globe Soccer Awards-ի մրցանակը՝ որպես տարվա լավագույն կիսապաշտպան։