Քրիստոֆեր Նկունկուն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարող է տեղափոխվել Ֆրանսիա։

Ինչպես հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսին, հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն, սակայն գործը դեռ պաշտոնական առաջարկների չի հասել։

Նշվում է, որ «Չելսին» չի ցանկանում բաժանվել Նկունկուից։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆրանսիացին «Չելսիի» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նկունկուի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։