«Չելսին» կքննարկի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի համար առաջարկները։ Ֆուտբոլիստը դժգոհ է իր վիճակից, ուստի կարող է փոխել ակումբը կամ այս ամիս, կամ ամռանը։
Լրագրող Մեթ Լոուի խոսքերով, «Չելսին» դժվար թե խանգարի ֆրանսիացու հեռանալուն, եթե ընդունելի առաջարկներ ստանան:
Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ թիմը բավականաչափ հագեցած է հարձակման գծում։ Նկունկուի դիրքը կարող է զբաղեցնել Ժոաո Ֆելիքսը, իսկ Մարկ Ջին կարող է խաղալ նաև հարձակման գծում:
Քրիստոֆեր Նկունկուի արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 50 միլիոն եվրո։ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։