«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն հունվարին կարող է դառնալ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի թիմակիցը։
Լրագրող Բեն Ջեյքոբսն իր սոցիալական ցանցերում հայտնում է, որ Կազեմիրոն մոտ է «Ալ-Նասր» տեղափոխվելուն։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի տրանսֆերը կարող է կայանալ արդեն ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հիշեցնենք, որ Կազեմիրոն նախկինում Ռոնալդուի հետ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։