Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի 1/16-րդ եզրափակչում «Դեպորտիվա Միներայի» նկատմամբ տարած հաղթանակը (5։0)։
«Ես խնդրեցի երիտասարդ ֆուտբոլիստներին ցուցադրել իրենց որակները։ Նրանք երիտասարդ են, և մեզ հետ խաղալը լավ փորձ է նրանց համար։ Մենք անընդհատ նայում ենք նրանց։
Ակնհայտ է, որ մենք ավելի լավ դասում ենք և կարողացել ենք մնալ մոտիվացված և նվիրված։
Մթնոլորտը շատ հաճելի էր ֆուտբոլիստների համար, խաղից հետո նրանք մնացին ստորագրելու երկրպագուների մարզաշապիկների վրա, այդ տեսանկյունից լավ հանդիպում էր»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։