«Բարսելոնայի» ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը պետք է նոր ձախ եզրային հարձակվող ձեռք բերեն։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ժոան Լապորտան, Հանսի Ֆլիկը և Դեկուն խոստովանել են, որ ոչ Ռաֆինյան, ոչ Ֆերմին Լոպեսը չեն կարողանում լիովին հաղթահարել թիմի ձախ եզրայինի դերը։
Հիշեցնենք, որ 19 տուրերի արդյունքներով կատալոնական թիմը զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։
Չեմպիոնների Լիգայի վեց տուրի արդյունքներով «Բարսելոնան» երկրորդ տեղում է։