«Բարսելոնայի» ղեկավարությունն այլևս կապ չի ունենա «Սևիլիայի» ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը որոշել է բացառել ցանկացած շփում Սևիլյան թիմի հետ։ Նշվում է, որ «Բարսելոնան» այլևս չի պատրաստվում շփվել «Սևիլիայի» հետ որևէ հարցի, այդ թվում՝ տրանսֆերների շուրջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Սևիլիան» և «Ատլետիկոն» ակտիվորեն փորձում են խափանել «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոյի գրանցումը մրցաշրջանի երկրորդ հատվածում։
19 տուրից հետո «Բարսելոնան» 38 միավորով զբաղեցնում է Լա լիգայի երրորդ հորիզոնականը։