Պաշտպան Ռոնալդ Արաուխոն համաձայնել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ «Բարսելոնայից»:
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, 25-ամյա ֆուտբոլիստը իր համաձայնությունն է տվել «Յուվենտուս» տեղափոխվելու համար։
Այժմ թուրինյան ակումբն աշխատում է Արաուխոյին «Բարսելոնայից» վարձակալելու համաձայնագրի շուրջ։
2024/2025 մրցաշրջանում Ռոնալդ Արաուխոն միայն մեկ անգամ է հայտնվել ֆուտբոլի դաշտում։ Բանն այն է, որ ուրուգվայցին միայն վերջերս է ապաքինվել Ամերիկայի գավաթում ամռանը ստացած վնասվածքից։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը Արաուխոյին գնահատում է 55 միլիոն եվրո։