«Ատլետիկի» կիսապաշտպան Անդեր Էրերան կարող է կարիերան շարունակել Արգենտինայում։ Ինչպես հայտնել է լրագրող Սեզար Լուիս Մերլոն X սոցիալական ցանցում, «Բոկա Խունիորսը» բանակցություններ է վարում 35-ամյա իսպանացու հետ պայմանագիր կնքելու շուրջ։
Արգենտինական ակումբն արդեն պաշտոնական առաջարկ է արել։
Իսպանացու գործող պայմանագիրը «Ատլետիկի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 1,5 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Էրերան բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման և ոչ մի գոլ չի խփել։ Նա նախկինում հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալ Սարագոսան»։