«Վեսթ Հեմը» որոշել է հեռացնել Խուլեն Լոպետեգիին գլխավոր մարզչի պաշտոնից

«Վեսթ Հեմի» ղեկավարությունը որոշել է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին։ Փոխարենը կարող է նշանակվել Գրեհեմ Փոթերը։ Այս մասին հայտնում է talkSPORT-ը։

58-ամյա Լոպետեգին անցած ամառ գլխավորել է «Վեսթ Հեմը»։ 20 տուրից հետո թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը։ Վերջին երկու հանդիպումներում «մուրճերը» ծանր պարտություն կրեցին «Մանչեսթեր Սիթիից» (1։4) և «Լիվերպուլից» (0։5)։

49-ամյա Փոթերը գործազուրկ է «Չելսիից» հեռանալուց հետո, որտեղ մարզել է 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի ապրիլը։