Պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պատասխանել է «Լիվերպուլի» հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին հարցին։
«Նոր պայմանագրի մասին նորություն դեռ չկա։ Բայց ես հանգիստ եմ այս հարցում։ Մենք կտեսնենք, թե ինչ կլինի մոտ ապագայում, բայց այս պահին ես բացարձակապես ոչ մի նորություն չունեմ»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Վան Դեյկի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։