Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան և պաշտպան Անտոնիո Ռուդիգերը չեն օգնի իրենց թիմին Իսպանիայի գավաթի 1/16-րդ եզրափակչի «Դեպորտիվա Միներայի» հետ արտագնա խաղում։ Այս մասին հայտնել է «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։
«Կուրտուան և Ռուդիգերը չեն մասնակցի խաղին։ Մնացած բոլորը կկարողանան մասնակցել հանդիպմանը։ Մենք վերջերս խաղացինք, և որոշ ֆուտբոլիստներ ավելի շատ հանգստի կարիք ունեն։ Ուզում եմ խաղաժամանակ տրամադրել նրանց, ովքեր քիչ են խաղացել»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Դեպորտիվա Միներա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 6-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։