Հոլանդացի կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը մեկնաբանել է իր մտքերը Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչի նախօրեին, որում հանդիպելու են միլանյան երկու ակումբներ՝ «Միլանն» ու «Ինտերը»։
Ոչ վաղ անցյալում «Միլանը» հինգ անընդմեջ պարտություն կրեց «Ինտերից», հետո նույնիսկ սկսեցին խոսել բարդույթի մասին, բայց անցած սեպտեմբերին միլանցիները կարողացան գեղեցիկ հաղթանակ տանել իրենց ոխերիմ մրցակցի նկատմամբ։ Եվ այժմ Ռեյնդերսը վստահ է, որ թիմը կրկին ագրեսիվ կգործի.
«Դերբին միշտ դերբի է, և այս դեպքում մենք դեռ կպայքարենք գավաթի համար, և դա խաղին յուրահատուկ համ է հաղորդում»: Մենք կգործենք ագրեսիվ և նորից կձգտենք հաղթանակի»,- ասել է հոլանդացի ֆուտբոլիստը։