«Մանչեսթեր Յունայթեդում» գոհ են երիտասարդ պաշտպան Լենի Յորոյից։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը և նրա մարզչական շտաբը տպավորված են ֆուտբոլիստով և գոհ են նրա առաջընթացից։
Վնասվածքի պատճառով երկար բացակայությունից հետո պորտուգալացի մասնագետը ցանկանում է պաշտպանին աստիճանաբար մտցնել շարք՝ չծանրաբեռնելով նրան խաղաժամանակով։
Նշվում է, որ Յորոն ակումբի անձեռնմխելի խաղացողներից է։ 19-ամյա ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ակումբի ութ հանդիպման, սակայն արդյունավետ չի եղել։
Յորոյի պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը: