Ռուբեն Ամորիմը ամփոփել է «Լիվերպուլի» դեմ խաղը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է «Լիվերպուլի» հետ խաղում գրանցված ոչ-ոքիի մասին։  Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի խաղն ավարտվեց 2։2 հաշվով։

«Մենք երեք տնային հանդիպում անընդմեջ պարտվեցինք, որոշ հանդիպումներում պարտվեցինք երկու գնդակի տարբերությամբ՝ ոչինչ ցույց չտալով։ Բայց այսօր ես իսկապես տխուր եմ ադրյունքից, քանի որ մենք լավ խաղացինք»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում լրագրող Լորի Ուայթվելը։

Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում է՝ 23 միավորով։ Ամորիմի թիմն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 12-ին՝ «Արսենալի» դեմ։ Այս հանդիպումը կկայանա Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի շրջանակներում։