«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը կարծում է, որ «Լիվերպուլը պետք է բավարարվի Ռուբեն Ամորիմի թիմի դեմ ոչ-ոքիով։
Մերսիսայդցիները առաջինը բաց թողեցին, բայց հաշվի մեջ առաջ անցան 70-րդ րոպեին Կոդի Գակպոյի և Մոհամեդ Սալահի գոլերի շնորհիվ: 80-րդ րոպեին «կարմիր սատանաները» փրկվեցին «Էնֆիլդում» պարտությունից։ Ամադ Դիալոյի գոլի շնորհիվ:
«Եթե ես լինեի «Լիվերպուլը», ապա չէի տխրի այս ոչ-ոքիի համար։ Նայեք «Չելսիին», «Մանչեսթեր Սիթիին», «Արսենալին»: Եվ տեսեք, թե ինչ իրավիճակում է գտնվում «Լիվերպուլը», – Քինի խոսքերն են մեջբերում անգլիական լրատվամիջոցները:
Արնե Սլոտի թիմը գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ մեկ խաղ պակասով գերազանցելով «Արսենալին» վեց միավորով: