Ռոնալդ Արաուխո․ «Մենք տխուր ենք մեր թիմակիցների համար»

«Բարսելոնան» չի կարողանում գրանցել Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին 2024/2025 մրցաշրջանի երկրորդ հատվածում։ Կատալոնական թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոն մեկնաբանել է այս հարցը։

«Մենք տխուր ենք մեր թիմակիցների համար։ Հուսանք, որ ակումբը կկարողանա լուծել Օլմոյի ու Պաու Վիկտորների խնդիրը։ Հույս ունենք, որ ամեն ինչ կլուծվի։ Եվ մենք պետք է շարունակենք աշխատել և կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ է մեզ սպասվում Սուպերգավաթում»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի Բիլբաոյի «Ատլետիկը»։ Թիմերը կխաղան չորեքշաբթի օրը՝ հունվարի 8-ին: Մեկնարկային սուլիչը կհնչի Մոսկվայի ժամանակով 22:00-ին: