Մադրիդի «Ռեալի» պաշտպանը ամենայն հավանականությամբ կհեռանա ակումբից

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Խեսուս Վալյեխոն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից։

Լրագրող Արանչա Ռոդրիգեսի տեղեկություններով՝ 28-ամյա իսպանացին մտադիր է հունվարին փոխել ակումբային գրանցումը, այդ իսկ պատճառով պաշտպանը նույնիսկ չի ընդգրկվել «Ռեալի» գավաթային առաջիկա հանդիպման հայտացուցակում։

Այս մրցաշրջանում Վալյեխոն խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի առաջնության միայն մեկ խաղում ու գոլեր չխփեց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Transfermarkt պորտալի մասնագետները պաշտպանի արժեքը գնահատում են մեկ միլիոն եվրո։ Այսօր՝ հունվարի 6-ին, Կարլո Անչելոտիի սաները Copa del Rey-ի 1/16 եզրափակչում արտագնա խաղում կխաղան «Դեպորտիվա Միներայի» հետ։