Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է վերջին հանդիպումներում վստահում Սավիոյին, այլ ոչ թե Ջեկ Գրիլիշին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է վերջին հանդիպումներում խաղում Սավիոն, այլ ոչ թե Ջեկ Գրիլիշը։

Բրազիլացի վինգերը «Սիթիի» մեկնարկային կազմում եղել է նախորդ երեք հանդիպումներում՝ դառնալով գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Անգլիացին նույն ժամանակահատվածում խաղադաշտում անցկացրել է ընդամենը յոթ րոպե։

«Նրանք պետք է մրցեն, և Սավիոն այժմ ավելի լավ մարզավիճակում է, քան Ջեկը: Նա արժանի է դրան: Ես փորձում եմ անկեղծ լինել ինքս ինձ հետ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։