«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն առաջիկայում պաշտոնանկ չի արվի։ Ակումբը Պրեմիեր լիգայի վերջին չորս հանդիպումներից ընդամենը մեկ միավոր է վաստակել:
Շաբաթ օրը թիմը հերթական պարտությունը կրեց՝ տանը պարտվելով «Նյուքասլին» (1:2): Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի խոսքով՝ ավստրալացի ղեկավարը 100%-ով ապահով է, քանի որ ակումբը շարունակում է լիովին վստահել նրան։
Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Թոթենհեմը» 20 տուրից հետո 24 միավորով 12-րդ տեղում է։
Անցած մրցաշրջանում լոնդոնցիները զբաղեցրին հինգերորդ տեղը: