Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Խեսուս Վալյեխոն չի պատրաստվում հունվարին հեռանալ ակումբից։ 28-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում գրեթե չի խաղադաշտ դուրս եկել։
Մադրիդի «Ռեալը» գիտի, որ իսպանացին հեռանկարներ չունի հիմնական կազմում, ուստի կցանկանար նրան բաց թողնել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է լրագրող Միգել Անխել Դիասը, բայց ինքը Վալյեխոն դեմ է դրան. նա վճռական է թարմացնել իր պայմանագիրը։
Խեսուս Վալյեխոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է միայն մեկ հանդիպման՝ փոխարինման դուրս գալով տասը րոպե: