Նոր տեղեկություն Ժոան Լապորտայի հնարավոր հրաժարականի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դեռ մտադիր չէ լքել իր պաշտոնը։

Կատալոնական գրանդի ղեկավարի հնարավոր հեռանալու մասին խոսակցությունները ի հայտ եկան ընթացիկ մրցաշրջանի երկրորդ կեսում Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի գրանցման ձախողման ֆոնին։

Լրագրող Ֆերնանդո Պոլոյի խոսքով՝ Լապորտան չի մտածում հրաժարականի մասին։ Նա ամբողջությամբ կենտրոնացած է խաղացողների գրանցման հետ կապված վերը նշված խնդրի լուծման վրա:

Ժոան Լապորտան Բարսելոնայի նախագահի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի մարտին։ Նա նախկինում նույնպես գլխավորել է ակումբը 2003-ից 2010 թվականներին:

Դանի Օլմոն և Պաու Վիկտորը կարող են լքել «Բլաուգրանայի» շարքերը, եթե խնդիրը չլուծվի։