«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն խոսել է այն ֆուտբոլի արդյունավետության մասին, որը թիմը ցուցադրում է Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնային» հաջողվեց հաղթել Մադրիդի «Ռեալին» և «Բավարիային», սակայն վերջերս նրանք սկսեցին կանոնավոր կերպով զիջել մրցակիցներին այլ հանդիպումներում։
«Մենք հասկացանք, որ մեր խաղացողների ընտրությունը և մեր խաղաոճը թույլ են տալիս մեզ հաղթել կարևոր հանդիպումներում: Մենք արդյունավետ ենք գործում ուժեղ մրցակիցների դեմ։ Հուսով եմ, որ սա կշարունակվի»,- Կասադոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Չորեքշաբթի օրը «Բարսելոնան» կխաղա Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։