Հայտնի է, թե որքան գումարով «Լիվերպուլը» բաց կթողնի Դարվին Նունյեսին

«Լիվերպուլը» պատրաստ է դիտարկել հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային առաջարկները։ Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Արնե Սլոտը ուրուգվայցուն չի տեսնում մշտական ​​մեկնարկային կազմում, ինչը կարող է լինել հարձակվողի մոտալուտ հեռանալու պատճառ։

Ինչպես հաղորդում է լրագրող Փիթ Օ’Ռուրկը, «Լիվերպուլը» կընդունի Նունյեսի համար առաջարկը, եթե գնորդները համաձայնեն վճարել 50-60 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 60-72 միլիոն եվրո):

25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը վերջերս վերագրվել էր իտալական «Միլանին», ինչը, սակայն, չհաստատվեց։ Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը «Լիվերպուլը» պորտուգալական «Բենֆիկայից» ձեռք բերեց Դարվին Նունյեսին 85 միլիոն եվրոյի դիմաց։«