«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» աստղին

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն դարձել է «Լիվերպուլի» թիրախը։ Մերսիսայդցիները կարող են կորցնել իրենց հիմնական աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին: Նա մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով, եթե չերկարաձգի պայմանագիրը:

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով El Nacional-ին, «Լիվերպուլը» ներկայացրել է Կունդեին որպես իրենց աստղային սանին փոխարինելու թեկնածու։ Transfermarkt պորտալի փորձագետները Ժյուլ Կունդեի արժեքը գնահատում են 60 միլիոն եվրո։

26-ամյա ֆրանսիացու աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Ընթացիկ մրցաշրջանում Կունդեն «Բլաուգրանայի» կազմում անցկացրած 26 խաղում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: