«Լիվերպուլը» դեռ փորձում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին։
Ըստ Fichajes-ի՝ անգլիական ակումբը ֆրանսիացու համար առաջարկել է 50 միլիոն եվրո, որից 35-ը «Ռեալը» կստանա անմիջապես, իսկ մնացած 15-ը՝ հաջորդ մրցաշրջանում։
Նշվում է, որ Չուամենիով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին», ինչը կարող է բարդացնել իրավիճակը «Լիվերպուլի» համար։
Չուամենիի ապագայի հետ կապված հստակություն կլինի առաջիկա շաբաթների ընթացքում:
24-ամյա ֆրանսիացին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում «Ռեալի» կազմում, սակայն գոլեր չի խփել, իսկ նրա գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։